Բարի գալուստ «HVH» փաստաբանական գրասենյակի պաշտոնական կայքէջ:

«HVH» փաստաբանական գրասենյակը կազմավորվել և իր գործունեությունն է ծավալում շուրջ 5 տարի, որի ընթացքում մատուցելով որակյալ իրավաբանական ծառայություններ իր կայուն տեղն է զբաղեցրել ՀՀ իրավական ոլորտում:

Գրասենյակն իրավաբանական բնույթի ծառայություններ է մատուցում քրեական, քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների բնագավառում:

Գրասենյակը բացառում է Խորհրդային Միության ժամանակահատվածի մնացուկ հանդիսացող «Ես բոլոր տեսակի գործերով զբաղվող փաստաբան եմ» աշխատելաոճն ու գործելակերպը, հետևաբար գրասենյակի բոլոր փաստաբանները մասնագիտացված և իրավաբանական բնույթի ծառայություններ են մատուցում իրավունքի կոնկրետ բնագավառում՝ սիստեմատիկ կերպով վերապատրաստվելով իրավունքի տվյալ ճյուղում:

Գրասենյակի արհեստավարժ փաստաբաններն իրականացնում են բոլոր տեսակի գործերի վարում՝ ինչպես ներպետական, այնպես էլ՝ միջազգային կառույցներում:

Մեր գրասենյակի կարգախոսն է՝ «Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

Ավելին