court-hammer-books-judgment-law-concept

Մեր մասին

«Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում է քրեական իրավունքի ոլորտում մասնագիտացված խոշոր ընկերություններից մեկը։ Գրասենյակը հիմնադրվել է 2013թ․ և շարունակում է զարգանալ ու ընդլայնել իր գործուենությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ դրա սահմաններից դուրս։ Ընկերությունը գործընկերներ ունի ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։

Իրավական խնդիրները առաջանում են չնախատեսված։ Մարդիկ փորձում են լուծումներ գտնել, սակայն այդ խնդիրներով լրջորեն զբաղվելու ժամանակ, գիտելիք և փորձ չունեն: Ճիշտ ժամանակին չլուծված իրավական խնդիրները կարող են դառնալ լուրջ վտանգ նրանց գործի, ֆինանսական կարողության ու նույնիսկ՝ ազատության համար:

Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է։ Փաստաբանը երբևէ չի հրապարակի այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հայտնի են դարձել վստահորդից, կամ փաստաբանական գործի վարման ընթացքում։ Գաղտնիության պարտականությունը ժամանակով սահմանափակված չէ։

ՁԵՐ ՓՈՔՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԴԱՌՆԱ ՄԵԾ ՎՏԱՆԳ, ԵԹԵ ՃԻՇՏ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

Առաջացած խնդիրները լուծելու համար մարդիկ դիմում են տարբեր անձանց՝ ծանոթների, հարազատների, հարևանների, այլևայլ մասնագետների և միայն վերջում` փաստաբանի:

Փաստաբանական  ծառայություններից օգտվելը հեշտ չէ։ Դժվար է որոշել` ո՞ր փաստաբանին դիմել, ե՞րբ դիմել և որքա՞ն վճարել: Կանխատեսելի չէ նաև ակնկալվող ծառայության արդյունքը և պետք է հասկանալ, թե ո՞ր փաստաբանը ի՞նչ ոլորտում է մասնագիտացած:

Portfolio_1
9+

Տարի ոլորտում

130+

Շահած գործեր դատաքննության փուլում

256+

Շահած գործեր նախաքննության ընթացքում

ԻՆՉՈ՞Ւ ԴԻՄԵԼ Է «Էյջ Վի Էյջ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների խնդիրն է վստահորդների իրավունքների պատշաճ, որակյալ, բազմակողմանի և արդյունավետ պաշտպանությունը։

Գրասենյակի փաստաբաններին դիմելիս վստահորդները վստահ են բարեխղճության, վստահության, փորձառության, հստակ և հասանելի գնային քաղաքականության առումով։

Մենք չենք ասում, թե ինչու չի կարելի ինչ-որ բան անել, մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է դա անել:
Մենք գտնում ենք իրավական խնդիրների լուծման արդյունավետ, իսկ երբեմն էլ ստանդարտից դուրս ուղիներ:

Hvh advocate company

Մեր թիմը

Play Video