ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ս․Քեշիշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածով (թմրամիջոցների մաքսանենգություն)։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։ «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները, քրեական գործին ներգրավվելուց հետո միջնորդել էին վերացնել հետախուզման որոշումը, ինչը մերժվել էր քննիչի և դատարանի կողմից։ Այդ կապակցությամբ բողոք էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ բավարարել էր բողոքը և վերացրել հետախուզման որոշումը։ Արդյունքում՝ քրեական գործով վարույթը կարճվել էր վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։