Կ.Օհանյանին մեղսագրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք (պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով): Մեղադրող դատախազը միջնորդել էր դատարանին Կ.Օհանյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով; Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի պաշտպանյալ Կ.Օհանյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի և Կ.Օհանյանին ազատեց պատժի կրումից: