Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան: Այս մասին հայտնում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։

«Փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին մասնակցել են ավելի քան վաթսուն փաստաբան:
Ակումբի նիստում ելույթ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Վահան Հովհաննիսյանը, Էդգար Բադեմյանը, Մանուշ Եսայանը, Տիգրան Սարգսյանը, Անահիտ Պետրոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տաթևիկ Բուջատյանը, Գոռ Մարգարյանը, Արմինե Ֆանյանը, Ազատ Շահբազյանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Համբարձումյանը, Գայանե Ղուլյանը, Հարութ Ակլունցը, Արամ Օրբելյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովհաննես Խուդոյանը և Սամվել Ջաղինյանը:

Քննարկման ժամանակ փաստաբաններն ընդգծել են փաստաբանական հանրույթի կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին խիստ արձագանքելու մոտեցումը: Առաջարկվել է միանալ բողոքի ակցիաներին, այդ թվում դատական նիստերին և դատավարական (քննչական) գործողություններին չմասնակցելու ձևով:

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում