Ակնհայտ են այս իշխանության կողմից քաղաքական հետապնդումների բազում դեպքերը, որոնց «թագն ու պսակը», իրենց տրամաբանությամբ, պետք է հանդիսանար դատարանների կողմից համապատասխան դատական ակտերի կայացումը՝ քաղաքական զոհերի նկատմամբ խափանման միջոցների կիրառմամբ կամ ազատազրկմամբ։ Սակայն, դատարանների՝ հիմնականում անկախ գործելաոճը հոգեխանգարմունքի է հասցնում գործադիր իշխանության ղեկավարին, խառնում նրա խաղաքարտերը, խոչընդոտում քաղաքական նպատակների իրականացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագծին։
Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում