Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ պետք է սկսվեր Նարեկ և Դավիթ Պետրոսյանների գործով դատական քննությունը: 25-ամյա Նարեկն ու 26-ամյա Դավիթը եղբայրներ են: Նրանք այս տարվա մարտի 13-ին, ժամը 21-ի սահմաններում Սարի Թաղի թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի մասնակիցներ էին: Ըստ մեղադրանքի՝ եղբայրներից մեկը՝ «Թիթեռնիկ» տեսակի դանակով, մյուս եղբայրը՝ ծալովի դանակով կտրած-ծակած վնասվածքներ էին հասցրել իրենց հետ կռվող մի խումբ երիտասարդների, որոնցից վեցը տեղափոխվել էին հիվանդանոց: 

Սրտին հասցված դանակի հարվածից շուտով մահացել էր տուժողներից՝ անչափահաս, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը: Ծանր և միջին ծանրության վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել հինգ երիտասարդներ՝ 18-ամյա Ռոբերտ Կարապետյանը, Սերգեյ Օսիպովը, Սամվել Գասպարյանը, Լևոն Բաղդասարյանը և 19-ամյա Ժորա Ավետիսյանը: Վերջին երկուսը վնասվածքներ էին ստացել ազդրային շրջանում, մյուսները՝ հիմնականում կրծքավանդակի ու գոտկային շրջաններում: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխող «ՎԱԶ-2108» մեքենան ճանապարհին բախվել էր կայանված մի «Մերսեդեսի», վիրավորներին հիվանդանոց էին հասցրել «ԲՄՎ» մեքենայով: Մեկ օր անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել էին եղբայրներ Դավիթ և Նարեկ Պետրոսյանները, ովքեր հայտարարել էին, թե իրենք են եղել  Սարի Թաղի ծեծկռտուքի մասնակիցները, ովքեր դանակով հարվածներ են հասցրել իրենց հետ կռվողներին: Դատական նիստին ներկա էր միայն հինգ տուժողներից մեկը՝ Ժորա Ավետիսյանը, ում դատարանի դահլիճ բերեցին նույն ոստիկանական ուղեկցությամբ, որով՝ ամբաստանյալ եղբայրներին: Պարզվեց, որ տուժող Ժորա Ավետիսյանը մեկ այլ գործով մեղադրյալ է ու ներկայումս գտնվում է անազատության մեջ՝ մեկուսարանում:   Գործով մյուս չորս տուժողները, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը դատարան չէին ներկայացել: Ամբաստանյալների շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը նախագահողի հարցին պատասխանեց, թե պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել, որոնք առնչություն չունեն տուժողների հետ, այդ իսկ պատճառով տուժողների ու տուժողի իրավահաջորդի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ դատական նիստը շարունակելու համար: Մեղադրող Արիս Բարսեղյանը տուժողների բացակայությամբ նիստը շարունակելը անհնարին համարեց ու միջնորդեց հետաձգել դատական նիստը: Նկատի ունենալով, որ տուժողների կողմից դատական նիստի օրվա ու ժամի վերաբերյալ ծանուցումները ստանալու վերաբերյալ հավաստագրեր չէին ստացվել, հետևաբար՝ տուժողները համարվում էին չծանուցված, նման իրավիճակում՝ չծանուցված տուժողների բացակայության պատճառով դատարանը հետաձգեց դատական նիստը մինչև 2017 թվականի հունվարի 17-ը: Մեր զրույցում փաստաբան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ իր պաշտպանյալների արարքների քրեաիրավական որակման հարցում կան վիճելի պահեր: Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ Պետրոսյան եղբայրները երկու հոգով կռվել էին թվաքանակով իրենց մի քանի անգամ գերազանցող՝ մոտ չոր

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում