ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում՝ ՀՀ Ոստիկանության ՃՈ ՀՔԲ երեք աշխատակցի և «Արմմոբիլ» ընկերության մեկ աշխատակցի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում, նրանց մեղսագրվող ծանր հանցագործությունը վերաորակվել էր և նրանց մեղադրանք էր առաջադրվել միջին ծանրության հանցանքի կատարման համար: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի վստահորդի և պաշտպաններ Արմեն Նադիրյանի, Գիվի Հովհաննիսյանի պաշտպանյալների նկատմամբ պատիժ է նշանակել  տուգանքի ձևով։ Հաշվի առնելով նրանց կալանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը նրանց ամբողջությամբ ազատել է պատժի կրումից և անհապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից: Ամբաստանյալները կալանքի տակ էին գտնվում մի քանի ամիս։