Հին Թաղերի եւ Խծաբերդում 62 շիրակցիների գերեվարման համար մեղադրվող Ղազարյանի դեմ հարուցված քրգործին լծվել է ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը, այլեւ համագործակցված աշխատում է ողջ պետական ապարատը` դատախազություն, դատարան, վարույթն իրականացնող մարմին: Միմյանց փոխանցումներով աշխատում են այս գործով: Այս մասին «Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով վերը նշված գործով միակ մեղադրյալ Արսեն Ղազարյանին մեղսագրվող արարքներին( այն է` հրաման չկատարել, մարտական դիրքերը թողնել, զենք գործադրելուց հրաժարվելը), ասաց փոխգնդապետի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:


– Իրականում ի՞նչ է կատարվել տղաների գերեւավրման օրը տվյալ հատվածում:
– Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում, թե, օրինակ, երբ նրան մեղադրում են զենք չգործադրելու մեջ, ապա ո՞ր շրջանում, ո՞ր դրվագում է նա նման քայլ արել: Պաշտպանյալիս վերագրվող մեղադրանքում գրված է, որ նա չի կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն եւ չի կազմակերպել իր ենթակա 62 անձանց նահանջը:
 
Հիմա մրանրամասնեմ. պատերազմից հետո Ղազարյանն իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր եւ Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի: 
Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է այլ հատվածում, իսկ 60 անձը` այլ վայրում: Ղազարյանին տված ռադիոկապի միջոցները չեն գործել: Բացի այդ, դեկտեմբերի 13-ին հայկական հեռախոսակապի օպերատորները կապն անջատել են Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում: Նույն օրն էլ գրավում են գյուղերը: 
Հենց այստեղ է, որ թաղված է շան գլուխը, եւ իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպե՞ս եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց եւ հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել: Կրկնեմ. ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հակառակորդի հարձակման ժամանակ: 
Ղազարյանն ու իր ենթակայության ներքո գտնվողները զինված են եղել միայն ինքնաձիգներով, իսկ դեկտեմբերի 13-ին ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատներն են մինչեւ ատամները զինված մի քանի հարյուր հոգով հարձակվել: Ղազարյանն իր թիմով կռվել է մինչեւ վերջին փամփուշտը` բառի բուն իմաստով, իսկ հետո նահանջել են ավելի բարենպաստ դիրքեր, ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Իսկ 62 զինվորների հետ, որոնք գերեվարվել են, այդպես էլ կապ հաստատվել չի ստացվել: Դա ապացուցվում է նաեւ քր. գործի նյութերում:

 Ավելին, իմ աշտպանյալը պատասխանատու է եղել միայն Խծաբերդի համար, բայց նրան մեղադրում են նաեւ Հին Թաղերում կատարված գործողությունների մեջ:

– Պարոն Ղազարյան, Դուք ժամանակին նշել էիք, որ նախաքննությունից ելնելով,  վերադաս հրամանատարության անունները չեք տալու` ֆիքսելով, որ ամեն բան կատարվել է ամենաբարձր օղակների իմացությամբ: ԳՇ նախկին ղեկավարը տեղյա՞կ էր, թե ինչ է իրավիճակ է այդ հատվածում:
– Արսեն Ղազարյանի վաշտն այդ ժամանակ գտնվել է Արցախի ՊԲ հրամանատարության ներքո, դրա համար ղեկավարումը իրականացվել ՊԲ-ի կողմից: Իսկ այդ ժամանակ ՊԲ հրամանատարը եղել է պարոն Արզումանյանը:- -Այսինքն, ՊԲ հրամանատարը եւս տեղյա՞կ է եղել իրավիճակին:

-Հետեւությունները Ձեզ եմ թողնում:

– Ձեր պաշտպանյալը մինչ կալանավորվելը ասել էր, որ հնարավոր է` կազմակերպված է եղել այդ գյուղերը հանձնելը: Որտեղի՞ց նրան նման մտահոգություն:


– Ձեր հարցին պատասխանելու համար ստիպված եմ լինելու որոշակի փակագծեր բացել, ինչն այս պահին չեմ կարող անել, քանի որ իրականում անվտանգային գործոնը շատ մեծ է այս քր, գործով: Եթե ես հիմա փակագծեր բացեմ, անգամ եթե դա ինչ-որ առումով օգնի Արսեն Ղազարյանին, ես դրանով ինչ-ինչ դիվիդենտներ կտամ ադրբեջանական կողմին: Դրա համար չեմ ուզում ասել: 
Բայց եկեք վերլուծենք. Արսեն Ղազարյանը տեղաբաշխվում է մի վայրումը, որը սեպի նման խրված է ադրբեջանական զորքերի մեջ` Հին Թաղերի եւ Խծաբերդը: Ղազարյանին տրվում թեթեւ ինքնաձիգեր, անգամ գնդացիրներ չեն տրվում, կապը անջատվում է, տեղաբաշխումը տրվում է այնպես, որպեսզի կոմունիկացիա չլինի զորքերի մեջ: Առանց փակագծեր բացելու` արդյոք պարզ չի՞ դառնում, որ իրականում ծրագրված էր, որ այդ գյուղերը պետք է տրվեին: Ավելին ասեմ, վերլուծելով մեր ունեցած ոչ հրապարակային տեղեկությունները, հանգում ենք այն եզրակացության, որ Արսեն Ղազարյանը իրականում խառնել է բոլոր խաղաքարտերը: Ըստ ծրագրվածի, Արսեն Ղազարյանը եւ եւս 38 հոգի պետք է գերի հանձնվեին կամ, Աստված մի արասցե, զոհվեին: Որպեսզի այդ զոհը ներկակցվեր, որպես Հին Թաղերի եւ Խծաբերդը հանձնելու գին: Կամ Արսեն Ղազարյանը եւս պետք է գերեւավարվեր 38 անձի հետ եւ հիմա մենք Ադրբեջանին ոչ միայն կտայինք մեր ականապատված տարածների քարտեզները այլեւ շատ ավելի տեղեկատվություն:

Ուշագրավ մանրամասները դիտեք «Իրավունք TV»-ի եթերում, մեզ կարող եք հետեւել նաեւ «Իրավունքի» տելեգրամյան ալիքում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում