Ըստ մեղադրանքի՝ Ա. Հարությունյանը կցագրված լինելով ՀՀ ՊՆ Արմավիրի զինկոմիսարիատում և խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2015թ. ամառային հերթական և հետագա զորակոչերից` ներառյալ 2016թ. ամառային զորակոչը: Ա. Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի1-ին մասով: Նշենք նաև, որ դատախազը միջնորդել է Ա. Հարությունյանին դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում հիմնավորվել էր, որ Ա․Հարությունյանը ծանուցագիր չի ստացել և առողջական վիճակից ելնելով ենթակա չէր ծառայության։ Ընդունելով պաշտպանական կողմի հիմնավորումները, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ադամյանի, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Ա. Հարությունյանին անպարտ է ճանաչել և արդարացրել: