Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ.Գրիգորյանի, թիվ ՇԴ/0008/01/17 քրեական գործով կայացրել է արդարացման դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Է.Կարախանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Արդարացման դատական ակտի հիմքում ընկած էր «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների ճիշտ ընտրած մարտավարությունը։