«Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների արդյունավետ աշխատանքի արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ մեր վստահորդն արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: