ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ վարույթում շուրջ երկու տարի քննվող քրեական գործով որոշում է կայացվել «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Անձին մեղսագրվում էր «Շանթ» հեռուստաընկերության հեղինակային իրավունքների խախտում՝ հեռուստաընկերությամբ հեռարձակվող ֆիլմերի ցուցադրություն անձնական կայքէջով: Այս գործը ակտիվ լուսաբանվել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից, որով ընկերությունն ըստ էության իրականացնում էր հանցագործության կանխարգելում, քաղաքացիներին իրազեկման միջոցով կանխելու այլ նմանատիպ ենթադրյալ հանցագործությունների կատարումը: Թեպետ նման եղանակով գործի լուսաբանումն անուղղակիորեն ազդում էր գործի օբյեկտիվ լուծման վրա, այնուամենայնիվ պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններն ու բողոքները տվեցին իրենց արդյունքը և քննիչի կողմից կայացվեց օրինական որոշում: Հարկ է նաև նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի նորմերը ոչ միայն համահունչ չեն ներկայիս տեխնոլոգիական զարդացմանը, այլև այն աստիճան են հետ ընկնում այդ ոլորտում օրըստօրե տեղի ունեցող փոփոխություններից, որ գործնականում գրեթե անհնարին է ներկայումս այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելը: