ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանի վարույթում գտնվող թիվ 18117312 քրեական գործով «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի պաշտպանյալ՝ ՀՀ քր.օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և խափանման միջոցը վերացվել էր: Քրեական գործի նախաքննությունը տևում էր մի քանի տարի, իսկ մեղադրյալը հետախուզման մեջ էր գտնվում 2016 թվականից: