Գոռ Խանեսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածով (կեղծ փող պատրաստելն ու իրացնելը՝ ազատազրկում 10-12 տարի): Գ․Խանեսյանի մեղադրանքը հիմնված էր միայն  իր խոստովանական մեկ ցուցմունքի վրա։ Գ․Խանեսյանը ողջ քննության ընթացքում բազմիցս հայտնել էր, որ սկզբնական ցուցմունքն իրենից վերցվել է բռնության և բռնության սպառնալիքների ազդեցությամբ։  «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները այդ մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, հարուցվել էր քրեական գործ և Գ․Խանեսյանի հայտնած տեղեկությունները՝ իրենից բռնությամբ ցուցմունք կորզելու մասին, չէին հերքվել։ Նման պայմաններում դատախազը միջնորդել էր դատարանին Գ․Խանեսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման  9 տարի ժամկետով։  Գ․Խանեսյանին արդարացնելու վերաբերյալ պաշտպանական ճառից հետո, Արարատի և Վայոց Ձորի  մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Գ.Հովհաննիսյանի ճանաչեց և հռչակեց Գ․Խանեսյանի անմեղությունը։ Արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, արդարացվածին պատճառված վնասը փոխհատուցելու հայց էր ներկայացվել դատարան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Ա․Միքայելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով, ամբողջությամբ բավարարելով «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի հայցը, վճռել է փոխհատուցել արդարացվածին պատճառված վնասը և ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել շուրջ 5,000,000 ՀՀ դրամ։