2022 թվականի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահությամբ դատավոր Դ․Սարգսյան/ կայացրեց արդարացման դատական ակտ, որով ճանաչեց և հռչակեց ամբաստանյալի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րևդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում։ Համաձայն մեղադրանքի փաստական կողմի՝ ամբաստանյալին մեղսագրվում էր դանակով դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում։ Դատախազը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 4 տարի 8 ամիս ժամկետով: Արդարացման դատական ակտի կայացման գործում անգնահատելի է «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ս․Խչեյանի դերը, նրա կողմից ընտրված ճիշտ մարտավարությունը, պաշտպանական ճառում ամբաստանյալի անմեղությանն առնչվող ապացույցների հստակ վերլուծությունը, արարքի իրավական գնահատականը՝ ներպետական օրենսդրության և միջազգային իրավական ակտերի համատեքստում։ Նախագահող Դ․Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց անկախ, անաչառ դատավոր լինելու իր համբավը։