Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն . ,,Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ հայտնել.

1. Ադրբեջանի վերահսկողությանը անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, ՀՀ-ում քրեական գործեր հարուցվելու են արդյոք և եթե այո, ապա իրավական ինչ հիմքով:

2. Ադրբեջանի վերահսկողությանը անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, քրեական գործերը քննվելու են ՀՀ, թե Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

3. Ադրբեջանում նման քրեական գործեր հարուցվելու և քննվելու դեպքում, տուժող ճանաչված ՀՀ քաղաքացիները ինչպես են մասնակցելու քրեական գործերի քննությանը:Նամակն ուղարկվելու է նաև գրավոր»:

 

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում