ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ, 186-րդ, 118-րդ, 137-րդ, 183-րդ, 177-րդ, 258-րդ, 266-րդ, 268-րդ հոդվածներով, քննվող քրեական գործով «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի պաշտպանյալների վարած ավտոմեքենան ոստիկանների կողմից զննվելուց հետո բերվել էր ՈԲ տրանսպորտային միջոցների պահման վայր, պահվել 16 օր, որից հետո կրկին կատարվել էր ա/մ-ի զննություն և սրահից հայտնաբերվել էր թմրամիջոց: Շուրջ կես տարի տևած նախաքննությունից հետո որոշում էր կայացվել մեղադրյալների նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ, 266-րդ, 268-րդ, 185-րդ, 186-րդ և 137-րդ հոդվածներով` հանցակազմի բացակայության հիմքով: