Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Ա․Մոսիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ և 308-րդ հոդվածներով (յուրացում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

«Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների կողմից կատարված մի քանի տասնյակ միջնորդությունների արդյունքում Ա․Մոսիկյանը դատարանի դատավճռով արդարացվեց։