2022թ. մայիսի 2-ին և 2022թ. մայիսի 3-ին ՀՀ մի խումբ քաղաքացիների իրականացրած անհնազանդության ակցիաների ընթացքում տարբեր լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում նկատելի էին առերևույթ հանցագործություն կատարելու փաստական հիմքեր: Տարածված տեսանյութերում նկատելի է, որ ոստիկանության համազգեստներ կրող անձինք, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության ենթադրյալ ղեկավարը և նրան ուղեկցող մեկ այլ անձ, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ առերևույթ կիրառել են բռնություն, ինչպես նաև փորձել են խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, հարվածել են ԶԼՄ ներկայացուցիչների:

 «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սուզաննա Խչեյանը իրականացրել են տարածված տեսանյութերի ուսումնասիրություն և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են ներկայացրել երեք հաղորդում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ: Փաստաբանները հաղորդումներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով:

.