DzOP9hAMBa

10 September 2020

No Comments

Թափուր հաստիք «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակում

 

«Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակը հայտարարում է մրցույթ քաղաքացիական և վարչական գործերով թափուր հաստիքի համար:
Թեկնածուներ կարող են հանդիսանալ փաստաբանական գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանները, որոնք իրենց արտոնագիրը ստացել են վերջին երեք տարվա ընթացքում կամ փաստաբանական դպրոցում սովորող ունկնդիրները:
Աշխատանքի սկիզբը՝ 01.10.2020թ., փորձաշրջանից հետո՝ անորոշ ժամկետով: Աշխատանքի նկարագրություն` ընկերությունը աշխատանքի է հրավիրում փաստաբանի կամ փաստաբանական դպրոցի ունկնդրի, ով մասնագիտացած է վարչական և քաղաքացիական իրավունքի ոլորտում:
Պահանջվող հմտությունները`
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, վարչական իրավունքի և սնանկության վարույթի օրենքների /այդ թվում դատավարական օրենսգրքերի/, վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի, ՄԻԵԴ-ի կիրառելի նախադեպային դիրքորոշումների իմացություն:
2. Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ:
3. Համակարգչային ծրագրերի լավ իմացություն` MS Office (այդ թվում` MS Excel), հայերեն և օտարալեզու իրավական աղբյուրներ, Համացանց, էլեկտրոնային նամակագրություն և այլն:
4. Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ներառում է այդ լեզուներով իրավական եզրույթների իմացություն և փաստաթղթերի կազմելու փորձ:
7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ

Աշխատանքային պայմանների մասին այլ մանրամասները կքննարկվեն ընտրված դիմորդների հետ հանդիպման ընթացքում:
Հայտերը (CV) կարող եք ուղարկել hvhadvocateteam@gmail.com հասցեով