Լուրեր

img

Փոփոխություններ ՃԵԿ-ի կանոնների խախտման տուգանքներում

«Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:

Այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչեւ 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաեւ 25 և 50 տոկոս ավելացումներից: Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն:

Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք: Թերեւս այստեղ է պետք փնտրել ոստիկանության` կամովին բարիանալու գաղտնիքը»:

img

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

img
  • 4 հունիս 2015 թ
  • Նարինե Կարապետյան

Արաբկիրի քննչական բաժնում շուրջ մեկ տարի տևած նախաքննությունից հետո, պաշտպանյալիս` Վ.Կ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվեց և նրան նոր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով, որից հետո այսօր քրեական գործի վարույթը կարճվեց և պաշտպանյալիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց` քրեական պատասխանատավության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով: Հարկ է փաստել, որ թեպետ հազվադեպ է պատահում, սակայն այս անգամ քրեական հետապնդման մարմինը ընդունեց պաշտպանական կողմի նկատառումներն ու հիմնավորումները:

img

Հ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ, 186-րդ, 118-րդ, 137-րդ, 183-րդ, 177-րդ, 258-րդ, 266-րդ, 268-րդ հոդվածներով, շուրջ կես տարի տևած նախաքննությունից հետո որոշում է կայացվել պաշտպանյալներիս` Ա.Պ-ի և Կ.Պ-ի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին` հոդվածների մի մասով տուժողի հաշտության, իսկ 258-րդ, 266-րդ, 268-րդ, 185-րդ, 186-րդ և 137-րդ,հոդվածներով` հանցակազմի բացակայության հիմքով:

ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ պաշտպանյալներիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ, 268-րդ հոդվածներով քրեական հետապնդումն իրականացվում էր հետևյալ դեպքով; Պաշտպանյալներիս վարած ավտոմեքենան ոստիկանների կողմից զննվելուց հետո բերվել էր ՈԲ տրանսպորտային միջոցների պահման վայր, որտեղ 16 օր հետո կրկին կատարվել էր ա/մ-ի զննություն և սրահից հայտնաբերվել էր 1,256 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թեպետ առկա ցուցմունքներին, այս մասով պաշտպանյալներիս գործողություններում հանցակազմի բացակայության հիմք էր հանդիսացել անմեղության կանխավարկածի սկզբունքի կիրառումը: