Տեսանյութեր և հոդվածներ

Ընկերության գործունեությունը կասեցվել է

  • Մարտ 12, 2015 14:34
img

«Սկենառ» առողջության վերականգնողական կենտրոնը երևի թե միակ ընկերությունը չէ, ուր քաղաքացիները դիմում են բուժօգնություն ստանալու նպատակով: Սակայն այս, և չի բացառվում, որ նմանօրինակ այլ կենտորններ ևս, կարող են՝ ամիսներով «բուժում» իրականացնել, իսկ հետագայում պարզվի, որ հիվանդի մոտ բուժման առումով չի եղել ո´չ դրական, ո´չ բացասական տեղաշարժ:

Բժշկական սխալի իրավական հիմքերի և մասնավոր բժշկական հիմնարկների գործունեության մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին փաստաբանների պալատի փաստաբաններ Մուրադ Ասրյանը և Գևորգ Մկրտչյանը:

«Մեզ դիմել է քաղաքացի, որը տուժել է «Սկենառ» ընկերության մատուցած բժշկական ծառայությունից: Վերջինս, դստեր լսողությունը բուժելու նպատակով, դիմել է այս ընկերությանը, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ աղջկա մոտ ոչ մի փոփոխություն չի նկատվում», – ասաց փաստաբան Մուրադ Ասրյանը:

Նրա խոսքով՝ դատական գործընթացի ընթացքում կենտրոնի տնօրենը ներկայացրել է լիցենզիա՝ ըստ որի, ընկերությանը տրված է երկու տեսակի գործունեություն՝ ընդհանուր բժշկական պրակտիկա և ախտորոշիչ, իսկ ընկերությունը, փոխելով լիցենզավորման ենթական գործունեության վայրը, գործունեություն ծավալելով այլ վայրերում և չներկայացնելով փաստաթղթեր:

«ՀՀ ԱՆ, հաշվի առնելով վերը նշված ընկերության խախտումները, փետրվարի 25-ին կասեցրեց վերջինսի գործունեությունը»,- տեղեկացրեց Մուրադ Ասրյանը: